Արցախում կորոնավիրուսի 19 նոր դեպք է գրանցվել
SocietyՄարտի 8-ի դրությամբ կատարվել 60 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 19 նոր դեպք է գրանցվել։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 43 վարակակիր:
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 9869 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 3032 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 39 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: