Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ եթե «Պուտինը չի վախենում, թող նստի, խոսի Զելենսկու հետ»
International newsՈւկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ընդգծել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ուղիղ բանակցությունների անհրաժեշտությունը, գրում է pravda.com.ua-ն։
Նախարարը հիշեցրել է, որ Ուկրաինան վաղուց է ձգտում զրույց անցկացնել Զելենսկու և Պուտինի միջև։
«Դա Լավրովին էլի կասեմ, մեր նախագահը ոչնչից չի վախենում, այդ թվում՝ Պուտինի հետ ուղիղ հանդիպումից, եթե Պուտինը նույնպես չի վախենում, թող նստեն խոսեն»,- ասել է նա։
Կուլեբան նաև ասել է, որ պատրաստ է բովանդակային զրույցի ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ պատերազմին վերջ տալու համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Ավելին՝ այստեղ