Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն պնդում է, որ ՌԴ-ն ունի ավելի քան 12 000 զոհ
International newsՈւկրաինայում հատուկ ռազմական գործողության մեկնարկից երկու շաբաթից էլ քիչ ժամանակահատվածում Ռուսաստանը կորցրել է ավելի քան 12 000 զինվոր։ Ինչպես գրում է korrespondent.net-ը, այս մասին են վկայում երեքշաբթի՝ մարտի 8-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրապարակած տվյալները։
Մինչդեռ ՌԴ ՊՆ պաշտոնական տվյալներով՝ ռուսական կողմն ունի 498 զոհ:
Ինչ վերաբերում է ռազմական տեխնիկային, ապա, ըստ ուկրաինական կողմի, Ռուսաստանը կորցրել է 48 ինքնաթիռ, 80 ուղղաթիռ, 303 տանկ, 1036 զրահամեքենա, 120 հրետանային համակարգ, 27 ՀՕՊ միջոց, համազարկային կրակի 56 ռեակտիվ համակարգ, 60 ավտոցիստերն, 474 միավոր ավտոտեխնիկա, 3 նավ/ մոտորանավակ, 7 ԱԹՍ:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր. ավելին՝ այստեղ