ՌԴ ԱԻՆ-ը մոտ 430 տոննա հումանիտար օգնություն է հասցրել Ուկրաինա
International newsՌազմական գործողությունների ընթացքում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Ուկրաինա է հասցրել մոտ 430 տոննա հումանիտար օգնություն, հայտնում է ռուսական ՏԱՍՍ-ը:
Իր հերթին Ուկրաինայում լայնածավալ հումանիտար գործողություն է իրականացնում նաև Միավորված ազգերի կազմակերպությունը: ՄԱԿ-ի տվյալներով, պատերազմի առաջին 11 օրվա ընթացքում Ուկրաինայում հրաձգությունների հետևանքով զոհվել է 406 խաղաղ բնակիչ և ավելի քան 800-ը վիրավորվել են: Մոտ 1,7 մլն ուկրաինացի ստիպված է եղել լքել երկիրը:
Ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի արտակարգ հումանիտար օգնության համակարգող Մարտին Գրիֆիթսը հայտարարել է, որ ՄԱԿ-ը և ի հումանիտար գործընկերները լայնածավալ հումանիտար գործողություն են սկսել՝ փորձելով Ուկրաինա օգնություն հասցնելու հնարավոր ուղիներ և միջոցներ գտնել: