2022 թ. ապրիլից կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ
Society2022 թ. ապրիլի 15-ից մինչև հունիսի 15-ը կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, կսահմանվեն վարժական հավաքների անցկացման հետ կապված հարաբերությունները: Այսօր` մարտի 10-ին կայացած կառավարության նիստի ընթացքում չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունվեց «Վարժական հավաքներ հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման» նախագիծը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման վարժական հավաքների անցկացման անհրաժեշտությամբ:
Շարունակությունն ՝ այստեղ