Պարզ երևում է կուտակված տեխնիկան, ադրբեջանցիներն ակտիվ ինժեներական աշխատանքներ են սկսել
SocietyԻնչպես հայտնել էինք, մարտի 9-ին՝ ժամը 14։00-14։30 ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղի հարակից տարածքի ուղղությամբ ադրբեջանական կողմը արձակել էր 60 մմ տրամաչափի ականանետի 2 հատ ական:
ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում Խնուշինակի համայնքապետ Կամո Մուրսալյանն ասաց, որ իրավիճակը գիշերն ու այսօր հանգիստ է, սակայն նկատում են, որ հակառակորդի դիրքերում տեխնիկաներ են աշխատում.
«Զինուժի կուտակում չենք կարող նկատել, քանի որ իրենց դիրքը գտնվում է բարձունքի այն կողմում, սակայն երևում է՝ վերջին օրերին ակտիվ ինժեներական աշխատանքներ են իրականացնում, տեխնիկաներն են աշխատում, լսում ենք դրանց ձայները, բացի դա էլ, պարզ երևում է կուտակված տեխնիկան»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանցիների դիրքը հայկական կողմի դիրքերից գտնվում է, մոտավորապես, 450-500 մետր հեռավորության վրա:
Ավելին՝ այստեղ