Ժիրինովսկին դուրս է եկել դեղորայքային կոմայից
International newsԱյսօր՝ մարտի 11-ին, լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին դուրս է եկել կոմայից, որում, ըստ ԶԼՄ-ների, վերջին շաբաթների ընթացքում եղել է։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ժիրինովսկին արդեն սկսել է առաջին հրահանգները տալ ու ուսումնասիրել նորությունները։Կուսակցության մամուլի ծառայությունը հայտարարել է, որ քաղաքական գործիչը գիտի Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մասին, ուստի զարմացած չէ վերջին նորություններից։
«Վլադիմիր Ժիրինովսկին արդեն տեղյակ է Ուկրաինայում տիրող իրավիճակին։ Նա այս թեմայով բոլոր որոշումները դեռ փետրվարի վերջին ընդունեց մեծ ոգեւորությամբ։ Նա համոզված է, որ Ռուսաստանը կհաղթահարի դժվարությունները, ի վերջո կհաղթի ու կբարգավաճի։ Նա այդ ամենը հայտարարել է Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից շատ առաջ»,- ասել է կուսակցության մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր Դյուպինը։