ՌԴ ՊՆ. ուկրաինացի ազգայնականները պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը
International newsՈւկրաինացի ազգայնականները պայթեցրել են Խարկովի ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը: Այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
Նրա խոսքով՝ նրանք փորձել են ազատվել այնտեղ անցկացված հետազոտությունների ապացույցներից։ «Միջուկային թեմաներով հետազոտական աշխատանքները թաքցնելու համար տարածքային պաշտպանության գումարտակների զինյալները պայթեցրել են Ակադեմիչեսկայա փողոցում գտնվող ֆիզիկատեխնիկական ինստիտուտի շենքերից մեկը»,- ասել է նա։ Փլատակների տակ կարող էր լինել ինստիտուտի մինչեւ 50 աշխատակից։
Ավելին՝ այստեղ