Ադրբեջանական կողմը շարունակում է կրակի տակ պահել խաղաղ բնակչությանը
SocietyԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել
«Հարգելի՛ հայրենակիցներ,
Ադրբեջանական կողմը հրադադարի պահպանման ռեժիմը շարունակում է խախտել Ասկերանի շրջանի Խրամորթ, Փառուխ և Խնապատ գյուղերի ուղղություններով՝ խաղաղ բնակչության նկատմամբ օգտագործելով ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքեր։
Ակնհայտ է, որ խաղաղ բնակչությանը թիրախավորելու և ականանետով գյուղերն արկակոծելու հերթական փորձերը նպատակաուղղված են առաջնահերթորեն խուճապ առաջացնելու հասարակության շրջանում:
Շարունակությունն՝ այստեղ