ԱՄՆ-ն նախազգուշացնում է Հայաստանի սահմանին լարվածության մասին
SocietyՄիացյալ Նահանգները սգում է մարտի 7-ին հայ զինծառայող Հրաչ Մանասարյանի մահը։ ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հաղորդագրության մեջ նշվում է, որ այդ ողբերգական մահն ընդգծում է զսպվածության, վիճելի սահմանամերձ տարածքներում ուժերի՝ միմյանցից հեռու մնալու և դիվանագիտական ակտիվ ներգրավվածությամբ բոլոր առկա խնդիրների համար համապարփակ լուծումներ գտնելու անհրաժեշտությունը:
«Մենք կողմերին կոչ ենք անում առաջընթաց գրանցել հումանիտար հարցերում, ինչպիսիք են մնացած բոլոր գերիների ազատ արձակումը, տեղեկատվության փոխանակումն անհետ կորածների ճակատագիրը բացահայտելու համար, մարդասիրական ականազերծումը և մարդու իրավունքների ենթադրյալ ոտնահարումների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների հետաքննության ուղղությամբ առաջ շարժվելը»,-ասված է հայտարարության մեջ:
Այս տեղեկստվությունը հնչում է որպես նախազգուշացում Արցախում և Երասխում վերջին օրերի սրացման ֆոնին։ ԱՄՆ կոչը կարող է վկայել այն մասին, որ ԱՄՆ-ը տեղեկություններ ունի այդ տարածքները պաշտպանելու Հայաստանի ջանքերի անբավարարության մասին։
Այդ տարածքների պաշտպանության երաշխիքներից մեկը կարող է լինել խաղաղության պահպանման մանդատով օժտված միջազգային կառույցների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի ներգրավումը։ Հայաստանը չի օգտագործում այդ երաշխիքներին դիմելու իր իրավունքը։
Շարունակությունն՝ այստեղ