Նիկոլաև քաղաքում կատաղի մարտեր են ընթանում ռուսական զորքերի հետ
International newsՄարտի 11-ի երեկոյից ծանր հրետանուց գնդակոծվող Նիկոլաև քաղաքում կատաղի մարտեր են ընթանում ռուսական զորքերի հետ։ Մարտի 12-ի առավոտյան, գիշերային պայթյունների տեսագրությունը հրապարակել է Ուկրաինայի Պետական սահմանային ծառայությունը։
«Այժմ Նիկոլաևում համառ մարտեր են ընթանում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Շարունակությունն՝ այստեղ