Թրամփը հայտնել է, որ միայն նա կարող է բանակցել Պուտինի հետ
International newsՈւկրաինայում տիրող իրավիճակը կարող է հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Կարևոր է հապճեպ լուծել հարցը դիվանագիտորեն, այս մասին Թրամփը իր ելույթում հայտնել է հարավային Կալորինայի կոնֆերանսում։
«Թեև ներկայիս նախագահ Ջո Բայդենը թույլ է, վախկոտ, անկարող, այնուամենայնիվ իրավիճակը կարող է լուծվել դիվանագիտական ճանապարհով։ Պետք է Ռուսաստանի իշխանություններին հասկացնել, որ կա՛մ խաղաղ բանակցություններ, կա՛մ էական հետևանքներ. դեմոկրատների օրոք ԱՄՆ-ն ամբողջությամբ կորցրել է հարգանքն աշխարհում»,- հայտնել է Թրամփը։
Թրամփը ավելի ուշ նաև հավելել է, որ պետությունները պետք է զերծ մնան նոր պատժամիջոցների սահմանումից և հարցը լուծեն բանակցությունների շնորհիվ, ինչը կարող է հաջողվել միայն իր մոտ։