Երդվում եմ՝ իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ․ Վահագն Խաչատուրյանը ստանձնեց նախագահի պաշտոնը
PoliticsԱյսօր՝ մարտի 13-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Ազգային ժողովի հատուկ նիստում Վահագն Խաչատուրյանը ստանձնել է Հանրապետության նախագահի պաշտոնը:
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ՝ հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով եւ իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,-երդմնակալության ուղերձում ասել է Վահագն Խաչատուրյանը:
