Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր. Արման Թաթոյան
SocietyԱյն, ինչ ադրբեջանական իշխանություններն անում են Արցախի նկատմամբ, մտածված քաղաքականություն է: Այս մասին ասվում է ՀՀ Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունում:
1. Մարտի 8-ից դիտավորությամբ վնասել են գազատարը և խոչընդոտում են վերանորոգումը:
2. Գազից, ջեռուցումից ու տաք ջրից [մինչև -5 աստիճան ցրտի պայմաններում] մտադրված զրկել են 100,000-ից ավելի խաղաղ բնակիչների, հիվանդանոցներ, դպրոցներ, մանկապարեզներ, երեխաների ու տարեցների` առաջացնելով հիմանիտար աղետ և մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ:
3. Կրակում են Խրամորթ, Կարմիր Շուկա և մյուս գյուղերի վրա, թիրախավորում են մարդկանց ու նրանց տները, դպրոցներ: Ընդ որում, կրակում են ինչպես փոքր, այնպես էլ խոշոր տրամաչափի զինատեսակներով ու կրակում են թիրախային:
4. Արցախի գյուղերի հարևանությամբ կուտակել են ծանր ռազմական տեխնիկա, այդ թվում` տանկեր: Այդ ամենն անում են ցուցադրաբար:
5. Իրենց Զինված ուժերի տեղակայման դիրքերից բարձրախոսներով ուժի սպառնալիքով հայերենով ահաբեկում են խաղաղ բնակչությանը, որ լքեն իրենց հայրենի բնակավայրերը:
Շարունակությունն՝ այստեղ