Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ընթացիկ պատերազմի կուլիսները կամ ինչպես Ուկրաինան դարձավ «պոլիգոն»

Analysis

Եթե հետհայացք գցենք աշխարհաքաղաքական գործընթացների վերջին մի քանի ամիսների իրադարձություններին և հայտարարություններին, ապա որոշակի վերապահումներից ելնելով, կարող ենք արձանագրել, որ ռուս-ուկրաինական պատերազմը կարող էր և չլինել, եթե մարդիկ առաջնորդվեին առողջ մտածողությամբ և ոչ թե հակառուսական կարծրատիպերով: Եթե ավելի անկեղծ՝ խոսքը Արևմուտքի հասարակական-քաղաքական գործիչների մասին է: Դիտարկենք Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելի և ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի մի քանի հայտարարություններ:

Բոլորովին վերջերս Ստոլտենբերգն արևմտյան լրատվամիջոցներից մեկին հայտնել է, որ Արևմուտքը մի շարք սխալներ է թույլ տվել, ինչը խոչընդոտել է Ռուսաստանի հետ մերձեցմանը: Այդ սխալներից էր նաև ՆԱՏՕ-ի անդամ դառնալու վերաբերյալ Ուկրաինային տրված խոստումը: Վերոհիշյալ հայտարարությանը նախորդել է Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների մեկնաբանությունը: Բորելն իր հերթին հայտնել էր, որ ԵՄ-ն արգելք չի սահմանի ռուսական նավթի և գազի համար՝ ռուսական վառելիքից մեծ կախվածության պատճառով։ Եվ ավելացրել էր, որ, ի տարբերություն ԱՄՆ-ի, որտեղ ռուսական նավթի ներկրումն էական մաս չի կազմում, եվրոպացիներն առանց դրա ուղղակի ապրել չեն կարող: Եվ այդ պատճառով էլ ռուսական նավթն ու գազը չեն ներառվել սահմանափակումների ցանկի մեջ: Բորելը, միաժամանակ, հայտարարել էր, որ իրենք ջանքեր են գործադրում այլընտրանքային աղբյուրներ գտնելու համար: Էներգակիրների այլ աղբյուրներ փնտրելուն զուգահեռ Եվրոպայում փորձելու են պակասեցնել ռուսական գազի սպառման ծավալը: Նշենք, որ նախատեսվում է մինչև տարեվերջ սպառումը նվազեցնել 2/3-ի չափով:

Վստահաբար կարող ենք փաստել, որ ՌԴ ֆինանսական հատվածի նկատմամբ պատժամիջոցներ կիրառող Եվրոպան զերծ է մնում ռուսական նավթից և գազից հրաժարվելուց, նշանակում է, որ այս հարցում «ժողովրդավարական» Ուկրաինայի նկատմամբ քաղաքական վերաբերմունքը ստորադասվում է գործարարությանը: Ինչպես գերմանացի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկն էր ասել, եթե իրենք հրաժարվեն ռուսական վառելիքից, ապա երկրի ողջ տրանսպորտը կանգ կառնի:

Հունվարին Ֆրանսիայում գումարված ԵՄ արտաքին գերատեսչությունների ղեկավարների ոչ պաշտոնական հավաքին Բորելը հայտարարում էր, որ ԵՄ-ն կշարունակի կազմել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ, ինչպես նաև այդ հարցում կակտիվացնի համակարգումը ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և ԵԱՀԿ-ի հետ: Եվ այդ ամենը նա ներկայացնում էր որպես պատասխան Ռուսաստանի հնարավոր ագրեսիային: Միաժամանակ հավաստում էր, որ ԵՄ-ն նախընտրում է երկխոսության և բանակցությունների ուղին: Իսկ թե ինչպես է այդպիսի ուղին հարիր նախապատրաստվող պատժամիջոցներին, երևի տեղյակ են եղել պատժամիջոցներ նախագծողները:

Ըստ էության, եթե ժամանակին Արևմուտքը համապատասխան վերաբերմունք ցույց տար ՌԴ նախագահի խաղաղասիրական նախաձեռնությանը և ոչ թե Ուկրաինային խոստումներ տար ՆԱՏՕ-ի անդամ դառնալու առումով, ապա չէր լինի նաև Վլադիմիր Զելենսկու ակտիվությունը Դոնեցկ-Լուգանսկ ուղղությամբ և չէր լինի նաև այսօրվա պատերազմը: Ստացվում է, որ հակառուսականության տիրույթում արևմտյան «խաղերի» արդյունքում Զելենսկին ամբողջովին կորցրել էր իրականության զգացողությունը, իսկ այդ ամենի վճարն էլ տալիս են ուկրաինացիները՝ իրենց կյանքով և գույքով՝ ողջ երկիրը դարձնելով մի մեծ «պոլիգոն»։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts