Ավինյանը՝ ազատեց, ոստիկանությունը՝ հարուցեց
AnalysisԱվան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանի մոտ կաթուցիչ (պիպետկա) հայտնաբերվելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ներսես Պողոսյանը շաբաթներ առաջ բերման էր ենթարկվել Ոստիկանություն թմրամիջոց պահելու կասկածանքով: Քրեական գործը հարուցված է Քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը):
Ուշագրավ է, որ օրեր առաջ մամուլում տեղեկատվություն տարածվեց, ըստ որի Տիգրան Ավինյանի պահանջով աշխատանքից կազատվի մշտապես սկանդալների մեջ հայտնվող Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ներսես Պողոսյանը, որն օրերս, «պիպետկայով» հանդերձ, թմրամիջոց պահելու կասկածանքով բերման էր ենթարկվել ոստիկանություն:
Փաստորեն՝ մրից դուրս եկավ, մրջուրն ընկավ:
Արտաշես Ասետիսյան