«Այս ճգնաժամի զարգացման ցանկացած սցենար, ցավոք, Հայաստանի և Արցախի համար մի շարք մարտահրավերներ է ստեղծում». Հակոբյան
InterviewNEWS.am-ի հարցազրույցը «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Վերածնվող Հայաստան կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի հետ:
Այս հակամարտությունը ի՞նչ անվտանգային, քաղաքական խնդիրներ է ստեղծում Հայաստանի համար: Ո՞րոնք պետք է լինեն Հայաստանի քայլերը:
Այս ճգնաժամի զարգացման ցանկացած սցենար, ցավոք, Հայաստանի և Արցախի համար մի շարք մարտահրավերներ է ստեղծում:
Թուրքիան ու Ադրբեջանը փորձում են ևկփորձեն օգտվել միջազգային հանրության և տարածաշրջանի հիմնական ուժերի ուշադրության շեղվելուց և առաջ մղելիրենց առավելապաշտական ծրագրերը: Այս համատեքստում արդեն իսկ ականատես ենք լինում Ադրբեջանի կողմից քայլերի, այդ թվում՝ Արցախի գազատարի վերանորոգման խոչընդոտումը, որը հումանիտար աղետի պատճառ է դառնում: Հիշենք նաև, որվերջին շրջանում կարծես Թուրքիան ու Ադրբեջանը շատ չէին խոսում Սյունիքով միջանցք ստանալու մասին, և հետաքրքիր պատահականությամբ մի քանի օր առաջ Ալիևի հետ հանդիպման ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը նորիցշեշտեց«Զանգեզուրի միջանցքը»: Նույն օրն Ալիևը ՄԱԿ-ի բնակավայրերի ծրագրի տնօրենի հետ հանդիպմանը «հիշեց» Հայաստանից փոխհատուցման իր պահանջը:Պատահական չէ նաև Արդբեջանի կողմից հրահրվող սրացումը շփման գծում, հայկական կողմից զոհի ու վիրավորի առկայությունը, տեղեկատվական, հոգեբանական արշավը և այլն:
Այս ամենի ֆոնին Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարեց Հայաստանին առաջարկված հինգ կետերի մասին, իսկ Թուրքիայի արտգործնախարարը հավելեց, որ իրազեկել է Արարատ Միրզոյանին, որ հայկական կողմը պետք է դրական պատասխան տա այդ առաջարկին: Ակնհայտ է չէ՞, որ գործ ունենք հարկադրանքի քաղաքականության հետ:
Արևմուտքն ու Թուրքիան էլ կարող են փորձել մեծացնել իրենցդերը մեր տարածաշրջանում՝ ՌԴ հետ լարվածության նոր օջախ ստեղծելով:
Չի բացառվում, որ Ռուսաստանն էլ փորձի արագացնել որոշ գործընթացներ՝ տարածաշրջանում իր դերակատարումը մեծացնելու նպատակով:
Ուստի, փաստացի Ռուսաստան-Արևմուտք սրացման ու Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Հայաստանի համար քաղաքական ու անվտանգային սպառնալիքներն աճել են, ինչը գործող իշխանության ձեռագրից ելնելով ոչ միայն չի կանխարգելվել, այլ ավելի վտանգավոր է դառնում: Հիշենք ընդամենը, որ Փաշինյանը երբեք չի խուսափել Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախումից դիվիդենտներ քաղելու փորձերից:
Հայաստանը պետք է ձևավորեր սեփական օրակարգ, չշտապեր անհասկանալի դիրքորոշումներ հայտնել և հնարավորինս, այդ թվում՝ փակ դիվանագիտական խողովակներով, աշխատանք տաներ առկա և հնարավոր մարտահրավերները նվազեցնելու ուղղությամբ: Փոխարենը, ունենք հումանիտար աղետ Արցախում, արտգործնախարարի անհասկանալի օրակարգով հանդիպումներ Անթալիայում և աբսուրդային հայտարարություն նորընտիր նախագահից, թե Ադրբեջանից հնչող կրակոցները չպետք է շեղեն մեզ խաղաղություն կառուցելուց: