Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մանևրելու սեզոնը հայտարարում ենք բացված

Analysis

Գաղտնիք  չէ, որ վերջին մեկ ամսվա ընթացքում աշխարհաքաղաքական բոլոր վեկտորները տանում են դեպի Ուկրաինա։ Ըստ էության, ուկրաինական ճգնաժամում աշխարհաքաղաքական կենտրոնների և հատկապես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ուժային հավասարակշռությունների հնարավոր փոփոխման ֆոնին ուշագրավ է հետևել՝ ինչպես եվրասիական գոտու, դրան մոտ գտնվող բոլոր երկրների վերադիրքավորումներին, այնպես էլ՝ հատկապես բուն հարավկովկասյան երկրների արտաքին քաղաքական «շարժումներին»:

Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ դրանք ներկայումս պայմանավորված են Ուկրաինայում ռազմական իրավիճակի և Ռուսաստանի, այսպես կոչված, ռազմական օպերացիայի ընթացքի գնահատականով: Այս փուլում բոլոր հեղինակավոր վերլուծաբանները գտնում են, որ ռազմադաշտում Ռուսաստանը չի հասնում իր նպատակներին այնպես, ինչպես ծրագրել էր այս պատերազմական «օպերացիան» սկսելիս, ինչը կարող է հանգեցնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական նպատակների տապալման և հետևաբար՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում հետսովետական տարածքում ՌԴ դերակատարության էական նվազեցման: Այնուամենայնիվ, սա իրավիճակային գնահատական է, և նոր աշխարհակարգում ՌԴ դերն ավելի հստակ կուրվագծվի ուկրաինական ելքից հետո:

Հատկապես կարևոր է արձանագրել, որ ուկրաինական ճակատում տեղի ունեցողի զարգացումների ֆոնին՝ Հայաստանի համար հետաքրքրական է հետևել՝ հատկապես Թուրքիայի, Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշումներին: Պակաս ուշագրավ չեն նաև Ռուսաստանի ուկրաինական «զբաղվածության» ընթացքում ՀՀ իշխանությունների արտաքին քաղաքական շփումները:

Փաստենք, որ, չնայած լինելով ՌԴ ռազմավարական դաշնակիցը և հետսովետական տարածքում ՌԴ-ից ամենամեծ կախվածություն ունեցող երկրներից մեկը, ՀՀ իշխանություններն ուկրաինական պատերազմում չեն աջակցում կողմերից և ոչ մեկին՝ դրսևորելով ընդգծված չեզոք դիրքորոշում: Փաստ է նաև այն, որ Հայաստանից առանձնապես չկան նաև բարձրաստիճան հեռախոսազանգեր դեպի Ռուսաստան, ինչը ևս համարվում է որոշակի վերաբերմունքի դրսևորում: Ի տարբերություն ռուսական ուղղությամբ ՀՀ իշխանությունների այս փուլի սառնությանը, Նիկոլ Փաշինյանը գերակտիվ շփումների մեջ է ՀՀ արևմտյան գործընկերների հետ:

Չնայած Ռուսաստանում որոշ շրջանակներ ակնկալում են Հայաստանից դաշնակցային լոյալության ցուցադրություններ, Փաշինյանն ուկրաինական պատերազմի ընթացքում հասցրել է շփումներ ունենալ Էմանուել Մակրոնի Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ (ի դեպ հավելենք, որ այս օրերին կայացել էր նաև Բայդեն-Էրդողան հեռախոսազրույց, որի ընթացքում ամերիկյան կողմը շնորհակալություն էր հայտնել Թուրքիային ուկրաինական հակամարտության կարգավորման փորձերի համար): Փաշինյանը շփումներ է ունեցել նաև Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի, Հվ. Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ (նկատենք, որ ՀՀ կառավարության շենքում, և հատկապես Փաշինյանի ընդունարանում ամենաշատը հյուրընկալվող դեսպանն Անդրեա Վիկտորինն է):

Ընդհանուր այս գործընթացների ֆոնին կարևոր հանգամանք է նաև այն, որ հենց այս ընթացքում սրվեց ռազմական իրավիճակը Ղարաբաղյան հակամարտության գոտում և հայ-ադրբեջանական սահմանին՝ առարկայացնելով Երևանի և Բաքվի «խոսակցությունը», այսպես կոչված «Խաղաղության համաձայնագրի» շուրջ բանակցություններ սկսելու հարցի շուրջ, որի նպատակով էլ ՀՀ-ն, չգիտես՝ ինչու, դիմեց ԵԱՀԿ Մինսկի խմբին: Այս փուլի ռազմական սրացման հետևանքով, ըստ էության, Արցախի բնակչությունը, արդեն մեկ շաբաթից ավելի է, հումանիտար աղետի շեմին է, քանի որ զրկված է բնական գազից, ռուս խաղաղապահ կոնտինգենտը տեղյակ է, ըստ որոշ տեղեկությունների՝ ռուսական կողմը վարում է բանակցություններ, սակայն ապարդյուն:

Տիգրան Մկրտչյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future