Yerevan, 12.June.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Երբ փորձում են խաղաղության հասնել ամեն գնով

Analysis

Թերևս բացահայտում արած չենք լինի, եթե նշենք, որ վերջին մեկուկես տարի ամենօրյա ռեժիմով հնչում է նույն հարցը. ինչո՞վ է պայմանավորված ՀՀ իշխանության և հատկապես Նիկոլ Փաշինյանի այս աստիճան խաղաղասիրությունը: Այդ հարցը տրվում է հիմնականում այն կոնտեքստում, որ հնարավոր չէ խաղաղության դարաշրջան բացել այն պայմաններում, երբ Ադրբեջանը ոչ միայն հակված չէ խաղաղության, այլև ակտիվորեն պատրաստվում է պատերազմի: Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի հայկական մնացած հատվածի դեմ դրսևորվող ագրեսիային ՀՀ իշխանությունն ունի մեկ պատասխան. «մենք չենք շեղվելու խաղաղության օրակարգից»:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե Փաշինյանը և նրա իշխանությունը կտրված են իրականությունից և չեն տիրապետում իրավիճակին, բայց դա այնքան էլ այդպես չէ: Փաշինյանը շատ փայլուն հասկանում է, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, և շատ լավ հասկանում է, որ Հայաստանը պատրաստ չէ դիմակայել այդ ագրեսիային: Ավելին, Հայաստանը չի էլ պատրաստվում դրան, որ մի բան էլ պատրաստ կամ անպատրաստ լինի: Փաշինյանը շարունակում է ապրել և գործել «ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի» սկզբունքով: Իհարկե, այս գործելաոճը կործանարար է երկրի համար, բայց դրան հակառակ գործելն էլ կործանարար կլիներ Փաշինյանի և նրա իշխանության համար: Վաղուց բոլորիս համար պարզ է, որ «երկի՞րը, թե՞ իշխանությունը» երկընտրանքի պայմաններում Փաշինյանը վաղուց ընտրությունը կատարել է հօգուտ իշխանությունն ամեն գնով պահելու տարբերակի: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ կապ կա իշխանությունը պահելու և երկիրն անպաշտպան թողնելու միջև, կամ՝ ինչո՞ւ հնարավոր չէ երկիրը պաշտպանելով` պահել իշխանությունը:

Ըստ էության, խաղաղասիրության օրակարգից հրաժարվելու այլընտրանքը երկիրն ակտիվորեն ինքնապաշտպանության կամ, եթե կուզեք` ապագա պատերազմին պատրաստելն է: Դա պետք է արվի հրապարակայնորեն և բացահայտ, քանի որ դրա համար անհրաժեշտ է երկրի և հասարակության ռեսուրսների համախմբում, պետք է հանրային կոնսենսուս: Բայց հենց Փաշինյանը հայտարարի, որ Հայաստանը պետք է պատրաստվի նոր պատերազմի, առաջին պլան կգա նրա և նրա իշխանության հրատապ հեռացման հարցը: Հայաստանը չի կարող պատրաստվել նոր պատերազմի և հույս ունենալ, որ կհաջողի այդ պատերազմում Փաշինյանի իշխանության պայմաններում: Փաշինյանը մի անգամ արդեն ապացուցել է, որ ընդունակ չէ կազմակերպել երկրի պաշտպանությունը, քանի որ ինքն ու իր իշխանությունը տապալել են Հայաստանի և Արցախի ինքնապաշտպանությունը: Փաստ է այն, որ 44-օրյա պատերազմից հետո Փաշինյանը պարտության և կապիտուլյացիայի սիմվոլն է, և այդ սիմվոլի գլխավորությամբ երկիրը չի կարող պատրաստվել հաջող պաշտպանության: 

Ինչպես հայտնի է Փաշինյանի իշխանությունը հենված է հասարակության այն հատվածի վրա, ովքեր նրան ձայն են տվել հենց հանուն խաղաղության հաստատման: Դրանք այն մարդիկ են, որոնց չեն հուզում ո՛չ Արցախի ճակատագիրը, ո՛չ Հայաստանի տարածքային կորուստները, ո՛չ էլ անգամ Հայաստանի` որպես պետականության նվաստացումը: Նրանք ոչ այնքան խաղաղություն են ուզում, որքան որ պատրաստ չեն պատերազմի, պատրաստ չեն մասնակցել երկրի պաշտպանությանը: Նրանց կարգախոսը կարող է լինել «խաղաղություն ցանկացած գնով»:

Հայտնի ճշմարտություն է, որ Փաշինյանի իշխանությունն իր էությամբ պոպուլիստական է, իսկ որևէ պոպուլիստական իշխանություն ի վիճակի չէ պատրաստվել ինքնապաշտպանության: Պատերազմի պատրաստվելը ենթադրում է ռազմական բյուջեի էական մեծացում՝ ի հաշիվ այլ ծախսերի: Մինչդեռ պոպուլիստական իշխանությունը սիրում է հանրային տեսարաններ, ասենք` ամեն քաղաքում մեկ-երկու փողոցի ասֆալտապատման տեսքով, որն ի ցույց կդնի իշխանության «լավ» աշխատանքը: Պատերազմի պատրաստվելը ենթադրում է ազգային տնտեսության զարգացում, այդ թվում՝ արդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտում: Մինչդեռ Փաշինյանի իշխանության տնտեսական հենարանը, ինչպես հայտնի է բոլորիս, վիճակախաղերն ու առևտրի կենտրոններն են:

Տիգրան Մկրտչյան

IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League IDBank was the strategic partner of the “Women in Leadership Forum & Awards 2026”Unibank Launches Fee-Free Online Payroll Card IssuanceUcom Supported the First-ever Western Asia Regional FPV Drone Race in Armenia Protect Yourself from Fraud: Safety Tips from AraratBankUnibank Offers 50% Discount on Cards During WeekendsPlanning your trip from a scratch: tips from IDBankIDBank supports the Opening Event of Wizz Air’s “Let’s Get Lost” CampaignUnibank provided cashback to more than 2 000 reliable SME borrowers AraratBank Supports Another Successful Entry into the Capital Market“Cannot deliver your package”. IDBank warns about fake messages from ‘’HayPost’’Ucom and SunChild Continue Joint Initiatives for a Greener Future