Հացի երկու արտադրամաս վերսկսել է աշխատանքը. ՍԱՏՄ
EconomicsՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել են «Լիլիթ և Սյուզի», ՍՊԸ-ին և անհատ ձեռնարկատեր Նարինե Հայրապետյանին (Կոտայքի մարզ) պատկանող հացի արտադրամասերի արտադրական գործունեության կասեցումները:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ որոշումների համար հիմք են ծառայել Կոտայքի մարզի տեսուչների վերստուգիչ այցելությունները նշված կազմակերպություններ: Պարզվել է, որ այդ արտադրամասերում շտկվել են նախորդիվ հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, վերահսկող մարմնի բոլոր պահանջները կատարվել են: