Հանրապետության հարավային ուղղությամբ տեղակայված զորամասի տարածքում հրազենային վիրավորումով մահացած հայտնաբերված 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Ռուստամյանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը, ծառայում էր Մեղրիում։
Նա ծնունդով Նոր կյանք գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում Էդուարդի բարեկամներից մեկը պատմեց, որ Էդգարն ունի երկու քույր։ Էդուարդի ավագ եղբայրը տարիներ առաջ խեղդվել է լճում։
Նոր կյանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Հարությունյանը մեզ հետ զրույցում Էդուարդին բնութագրեց որպես հանգիստ եւ օրինակելի տղա։
«Էդուարդը հիանալի, յուրահատուկ տղա էր։ Մեր դպրոցի լավագույն սաներից էր, գերազանցությամբ էր ավարտել դպրոցը։ Նա լավ երգում ու նկարում էր, շատ տաղանդավոր տղա էր»,- պատմեց Հարությունյանը։
Շարունակությունն՝ այստեղ