Հայաստանը գտնվում է նարնջագույն գոտում
SocietyՎերջին օրերին կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշների նվազման միտում է նկատվում:
Այս թեմայի մասին orer.am կայքը զրուցել է համաճարակաբան Ռոմելլա Ռոմելլա Աբովյանի հետ։
Հարցին, թե համավարակային ինչպիսի՞ պատկեր է այժմ Հայաստանում` համաճարակաբանն ասաց, որ այս պահին վիճակը կայուն է. «Այսօր համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն. վերջին տասնչորս օրվա նոր դեպքերի տվյալները՝ նախորդ տասնչորս օրվա հետ համեմատելիս, ունենք 84%-ով նոր դեպքերի նվազում: Վարակի վերարտադրողական ցուցանիշը 0,4 է, այսինքն՝ 1-ից ցածր, ինչը նշանակում է, որ վարակի տարածման տեմպերը դանդաղել են: Մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում ունենք վարակվածության նվազում: Եվրամիության չափանիշներով էլ այսօր Հայաստանը գտնվում է նարնջագույն գոտում»:
Անդրադառնալով մահվան դեպքերին` համաճարակաբանն ասաց, որ գրեթե ոչինչ չի փոխվել և ինչպես վերջին մի քանի ամիսների ընթացքում հիմա էլ մահացության ցուցանիշը շարունակում է մնալ 2%։
Սոնա Գիշյան