Խայտառակություն Զվարթնոց օդանավակայանում. Կարեն Հեքիմյան
SocietyԻրավապաշտպան Կարեն Հեքիմյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Խայտառակ երևույթների պակաս Հայաստանը չունի:
Ուրեմն, «Զվարթնոց» օդանավակայանը (Zvartnots International Airport Զվարթնոց Միջազգային Օդանավակայան (EVN) ժամանման սրահ ունի, որտեղ, իբր կորոնավիրուսի պատճառով, սովորական մահկանացուների մուտքն արգելված է: Ոստիկանները հետևում են, որ դիմավորողները ժամանողներին դրսում դիմավորեն (՞): Սա անհասկանալի խայտառակություններից է, սակայն այժմ դրա մասին չեմ պատմում: Օդանավակայանի ժամանման սրահում մի շարք հիմնարկներ են գործում, օրինակ՝ «ՀայՓոստ»-ը, ինչ-որ բանկ և այլն:
Որպեսզի սովորական մահկանացուն, որի մուտքը ժամանման սրահ արգելված է, օգտվի սրահում գտնվող այդ հիմնարկների
ծառայություններից, պետք է անձնագիր կամ անձը հաստատող նկարով փաստաթուղթ (օրինակ՝ վարորդական իրավունքի վկայական) ներկայացնի ժամանման սրահում գտնվող անհասկանալի անձին, վերջինիս մոտ թողնի ներկայացրած փաստաթուղթը, նրանից վերցնի համարակալած անվանաքարտը (բեյջ) և գնա իր գործերով: Այժմ պատկերացնենք, որ մահկանացուն ցանկանում է բանկ մտնել, որտեղ վերջինիցս նույնպես փաստաթուղթ է պահանջվելու:
Այսինքն, «Զվարթնոց» օդանավակայան գնալիս, սովորական մահկանացուն պետք է իր մոտ ունենա մի քանի նկարով փաստաթուղթ (՞): Դրանից բացի՝ նկարագրածս մահկանացուն կարող է նաև չգնալ նախապես մատնանշած՝ ժամանման սրահում գտնվող հիմնարկ: Եվ ընդհանրապես, կարող է որևէ տեղ չգնալ: Կարևորը՝ ի պահ տրամադրել փաստաթուղթ և ստանալ անվանաքարտ (բեյջ): Ի դեպ, փաստաթուղթ վերցնող և անվանաքարտ (բեյջ) տրամադրող անհասկանալի անձն ինքն անվանաքարտ (բեյջ) չունի:
Այժմ, մի քանի նկատառում՝
1. Արդյո՞ք փաստաթղթի փոխարեն տրվող անվանաքարտը (բեյջ) մահկանացուին պաշտպանում է կորոնավիրուսից (չէ, որ անվանաքարտով կարելի է մտնել ժամանման սրահ, իսկ փաստաթղթով կամ առանց դրա՝ ոչ)
2. Արդյո՞ք փաստաթղթեր հավաքագրող և փոխարենն անվանաքարտ (բեյջ) տրամադրող անհասկանալի անձն իրավունք ունի նման անհասկանալի գործով զբաղվել:
Շարունակույունն՝ այստեղ