Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում. կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
SocietyԱրտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները և Ստեփանավանի ոլորանները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Տավուշի մարզի Նոյեմբերյան, Դիլիջան, Իջևան, Բերդ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքներում, Լոռու մարզի Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի տարածաշրջանում տեղում է ձյուն։
Գեղարքունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։
Լարսի մասին՝ այստեղ