Yerevan, 25.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Դեմոնիզացիայի հերթական չափաբաժինը

Analysis

Հայտնի ճշմարտություն է, որ թշնամու կերպարը կարևոր նշանակություն ունի քաղաքականության մեջ։ Այն կիրառվում է՝ ինչպես ներքին, այնպես էլ՝ արտաքին քաղաքականության ասպարեզում։ Արտաքին թշնամու կերպարը պետություններին, այդ թվում՝ գերտերություններին, օգնում է երկրի ներսում իրականացնել համապատասխան քաղաքականություն, դրա վրա կառուցել ընդհուպ գաղափարախոսություններ, ինչպես, օրինակ դա անում էին ԱՄՆ-ն ու ԽՍՀՄ-ը «Սառը պատերազմի» տարիներին։

Անվիճելի իրողություն է, որ արտաքին թշնամու կերպարը որևէ երկրի իշխանությանը թույլ է տալիս ներսում ապահովել կոնսոլիդացիա իշխանության շուրջ՝ դա ծառայեցնելով իշխանության պահպանման նպատակին։ Եթե պատահում է, որ իշխանությունն առաջնորդվում է ոչ թե նեղ խմբակային, այլ պետական շահերով, ապա արտաքին թշնամու կերպարն օգտագործվում է հանրությանը պետության շուրջ համախմբելու նպատակով։

Պետք է արձանագրենք, որ քաղաքականության մեջ կիրառվում են ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին թշնամու կերպարներ։ Ընդ որում, և՛ արտաքին, և՛ ներքին թշնամիները կարող են լինել ոչ միայն իրական, այլ նաև մտացածին, հորինված։ Քաղտեխնոլոգիաների ցանկացած դասագրքերում մանրամասն նկարագրված է այդ մասին։ Հայաստանը ևս զերծ չէ իրական ու մտացածին թշնամիներից՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին, ընդ որում, ինչպես իրական, այնպես էլ՝ հորինված։ Բայց իրավիճակի նրբությունն այն է, որ մեր պարագայում խախտված է արտաքին և ներքին թշնամիների միջև հավասարակշռությունը։ Թշնամու կերպարները մեծագույն ծառայություն են մատուցել Նիկոլ Փաշինյանին։ Մեծ հաշվով, նա իշխանության է եկել մասամբ իրական, ավելի շատ՝ հորինված թշնամիների դեմ «պայքարի» շնորհիվ, և իշխանության գալով՝ շարունակել է «ներքին թշնամիների», իմա՝ նախկինների դեմ պայքարը, քանի որ նրանց համարել է իր իշխանությանն ուղղված սպառնալիք։

Կարող ենք փաստել, որ ասվածին զուգահեռաբար նա հետևողականորեն փորձել է փոխել արտաքին, ընդ որում՝ իրական թշնամու կերպարի ընկալումը։ Իլհամ Ալիևին «կիրթ ու կառուցողական» անվանելն այդ գործընթացի միայն երևացող մասն էր։ Փաշինյանական իշխանության չորս տարիների ընթացքում ու հատկապես արցախյան վերջին պատերազմից հետո իշխանությունը, դրա ուղղակի ու անուղղակի քարոզիչներն անում են ամեն ինչ արտաքին թշնամուն՝ Ադրբեջանին ու Թուրքիային մաքրազերծելու համար, փոխարենը՝ սաստկացնելով «ներքին թշնամու» դեմ պայքարը։ Պատճառը կրկին իշխանությունն է. եթե «ներքին թշնամիներից» Փաշինյանը վտանգ է տեսում իր իշխանության, իր աթոռի համար, ապա արտաքին թշնամիները ճիշտ հակառակը՝ նրա համար հնարավորություն են՝ իր իշխանությունը երկարաձգելու համար։

Ըստ էության, եթե «ներքին թշնամին» կարող է սպառնալ իր իշխանությանը, ապա արտաքին թշնամին կարող է և սպառնում է Հայաստանի շահերին ու անվտանգությանը։ Բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի համար առաջնայինը հենց իշխանության և ոչ թե պետության շահն է, նա իր պայքարը կառուցում է դրան սպառնացողների դեմ՝ այդ ճանապարհին օգտագործելով, այդ թվում նաև Հայաստանի իրական թշնամիներին։

Փաստենք, որ թշնամիների կերպարի այս մանիպուլյացիան Նիկոլն օգտագործում է հմտորեն՝ վայրկյան իսկ չմտածելով, որ ինքը կարող է այդուհանդերձ պահպանել իշխանությունը, սակայն՝ առանց պետության։ Երևի այն պատճառով, որ իր համար մեծ հաշվով կարևոր չէ՝ ծառայողական ավտոմեքենայի պետհամարանիշի վրայի դրոշը կլինի հայկակա՞ն, թե՞ թուրքական, ադրբեջանական կամ ռուսական։

Տիգրան Մկրտչյան

Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor Ameriabank’s Special Offer for New Mastercard Holders. 1% Cashback and Lots of Gifts