Ռուսաստանը այժմ կարող է հույս դնել միայն իր և իր դաշնակիցների վրա. Լավրով
International news«Պատրանքը, որ մենք կարող ենք հույս դնել արևմտյան գործընկերների վրա, ամբողջովին ջախջախվել է: 2014 թվականից հետո մենք ձեռք բերեցինք փորձ, որը մեզ թույլ տվեց ապավինել սեփական ուժերին։ Հիմա նույնիսկ մասշտաբային առումով պատժամիջոցների ճնշումը չի կարելի համեմատել 2014 թվականից հետո տեղի ունեցածի հետ։ Այժմ մենք կարող ենք հույս դնել միայն մեզ վրա և այն դաշնակիցների վրա, ովքեր մնալու են մեր կողքին։ Սա է գլխավոր եզրակացությունը Ռուսաստանի համար»,- ասել է Լավրովը RT-ին տրված հարցազրույցում, այս մասին տեղեկացնում է RTRussia լրատվականը իր տելեգրամյան ալիքում։