Պարուսույց Լարիսա Հակոբյանի եղբայրը, որը աղմկահարույց սպանության գործով մեղադրյալ է, ազատության մեջ է
SocietyՊարուսույց Լարիսա Հակոբյանն իր տանը տեղի ունեցած աղմկահարույց սպանությունից հետո նորից սկսել է ակտիվություն ցուցաբերել ինստագրամյան իր էջում:
Նա լուսանկար էր հրապարակել, որին կից գրել էր. «Քիչ-քիչ հետ եմ գալիս, ուզում եմ անցնել աշխատանքի»,- գրել էր պարուսույցը:
Հատկանշական է, որ սոցիալական հարթակում սկսել է ակտիվություն ցուցաբերել, ոչ միայն Լարիսա Հակոբյանը, այլև իր եղբայրը՝ Մոնթեն, որը սպանության գործով կալանավորված էր:
Սոցիալական հարթակում ակտիվ լինելուց զատ, նա նաև հասցրել է արդեն նոր երգ թողարկել, որին կից գրել էր. «Գնահատե՛ք այն, ինչ ունեք»:
ԼՈՒՐԵՐ.com -ը կապ հաստատեց ՔԿ պարզելու՝ ինչ հիմքով է ազատ արձակվել Մոնթե Հակոբյանը: ՔԿ-ից մեզ հայտնեցին, որ վերոնշյալ գործի առթիվ 3 անձի մեղադրանք է առաջադրվել.
«Լարիսա Հակոբյանին, Մոնթե Հակոբյանին և նրանց մորը խմբակային մեղադրանք է առաջադրվել 104 հոդվածի 2-րդ և 3-րդ մասով»,- հայտնեցին ՔԿ-ից հավելելով, որ վերջիններս բաց են թողնվել ստորագրությամբ:
Նշենք, որ քանի դեռ իր եղբայրը գտնվում էր անազատության մեջ, Լարիսա Հակոբյանը պարբերաբար կիսվում է եղբոր հետ ունեցած լուսանկարներով և նրան վերաբերող գրառումներով: Անգամ, ինստագրամի իր սթորի բաժնում լուսանկար էր հրապարակել, որում ցուցադրել էր ձեռքի դաջվածքը, այն կրկին վերաբերում էր եղբորը. «Եղբայրս, շնորհակալ եմ քեզ իմ կյանքի համար»:
Շարունակությունն այստեղ