Yerevan, 26.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Վարկի տեսակները, ժամկետայնությունը․ մանրամասներ՝ վարկերի մասին

Economics

Վարկը հնարավորություն է և ոչ պարտադրանք, եթե, իհարկե, խելամիտ կառավարեք. Այն ամենատարածված ֆինանսական ծառայությունն է Հայաստանում, ընդ որում վարկ ունեցողների 44%-ը պարտք է վերցրել այնքան, որքան պետք է եղել, իսկ 2%-ը վերցրել է ավելին քան կարող էր իրեն թույլ տալ:

Վարկերի հետ կապված մի շարք մանրամասներ Իրավաբան.net-ը տեղեկանում է Abcfinance.am-ից, որը ստեղծվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։

Վարկը պայմանավորվածություն է բանկի, վարկային կազմակերպության կամ գրավատան և ձեր միջև, որի համաձայն, այդ պահին ստանում եք դրամական միջոցներ/ապրանք/ծառայություն՝ հետագայում վճարելու նախապայմանով: Վարկի մայր գումարի հետ հիմնականում վճարում եք նաև տոկոսագումարներ (այսպես կոչված՝ տոկոս):

Վարկերը կարելի է դասակարգել ըստ մի քանի չափանիշների։

Ըստ տեսակների

Սպառողական վարկ. նպատակն է օգնել ֆիզիկական անձ սպառողին՝ ապրանքներ ձեռք բերելու կամ այլ ծախսեր հոգալու: Սպառողական են նաև մինչև 2 մլն դրամի չափով գյուղատնտեսական վարկերը: Սպառողական վարկերի տեսակներ են.

  • ավտովարկ,
  • ուսումնական վարկ,
  • «ապառիկ», որի միջոցով բանկը կամ վարկային կազմակերպությունը ձեզ օգնում է տվյալ պահին վաճառքի սրահից ձեռք բերել կենցաղային տեխնիկա, այլ սարքավորումներ, իսկ հետագայում դուք արդեն վճարում եք բանկին կամ վարկային կազմակերպությանը,
  • վարկային գիծ/օվերդրաֆտ՝ ընթացիկ ծախսերի իրականացման համար բանկային հաշվի կամ վճարային քարտերի միջոցով տրամադրվող դրամական միջոցներ են:

Տոկոսագումարները հաշվարկվում են միայն օգտագործված գումարի նկատմամբ. եթե վարկի գումարը 500 000 դրամ է, սակայն դուք օգտագործել եք 200 000 դրամը, ապա տոկոսը կհաշվարկվի 200 000-ի նկատմամբ, այլ ոչ 500 000-ի: Վճարումները գանձվում են անմիջապես հաշվից:

Լոմբարդային վարկ. գրավի դիմաց (ոսկու, դրամական միջոցների և այլն) անձնական նպատակների համար ֆիզիկական անձանց տրամադրվող սպառողական վարկ է:

Հիփոթեքային վարկ. տրամադրվում է տուն ձեռք բերելու, վերանորոգելու կամ հողամասը կառուցապատելու համար` գրավադրելով այդ տունը, իսկ հողամասի կառուցապատման դեպքում գրավադրվում է հողամասի կառուցապատման իրավունքը: Հիփոթեքային վարկի տրամադրվում են միջինում 15 տարի ժամկետով (կարելի է հանդիպել 1-ից մինչև 30 տարով առաջարկների): Հիփոթեքային վարկերի պարագայում գործում են վարկավորման հատուկ ծրագրեր, ինչպես օրինակ՝ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան», «Մատչելի բնակարան երիտասարդ մասնագետներին» և այլ ծրագրեր: Եթե վճարում եք եկամտային հարկ և ցանկանում եք հիփոթեքային վարկ վերցնել, ապա բնակարանը կառուցողապատողից ձեռք բերելու դեպքում վճարած եկամտային հարկի գումարներից ձեզ կվերադարձվեն վարկի տոկոսների գումարները, մանրամասները՝ այստեղ:

Գյուղատնտեսական վարկ. տրամադրվում է գյուղատնտեսական արտադրության կամ գյուղատնտեսական հումքի վերամշակման կազմակերպման նպատակով: Գյուղատնտեսական վարկը տրամադրվում է մարդկանց և կազմակերպություններին: Գյուղատնտեսական վարկի մարման գրաֆիկները սովորաբար կազմվում է հաշվի առնելով սեզոնայնությունը, վարկառուների դրամական հոսքերի առանձնահատկությունները. օրինակ՝ կարող է սահմանվել տարեկան 2 մարում, որոնք կլինեն բերքահավաքին հաջորդող ժամանակահատվածներում:

Բիզնես կամ առևտրային վարկ. տրամադրվում է անհատ ձեռնարկատերերին կամ իրավաբանական անձանց՝ բիզնեսի իրականացման, այդ թվում, արտադրության կազմակերպման, առևտրի, ծառայությունների մատուցման, բիզնեսի ընդլայնման և զարգացման նպատակներով:

Ըստ ժամկետայնության

Կարճաժամկետ. սովորաբար մինչև 1 տարի ժամկետով, օրինակ՝ վարկային գիծ, լոմբարդային վարկ:

Միջնաժամկետ. սովորաբար 1-ից 3 տարի ժամկետով, օրինակ՝ ավտովարկ, գյուղատնտեսական վարկ:

Ավելին՝ այստեղ

 

 

Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System10% idcoin with IDBank Mastercard cardsUcom Completes Network Modernization in Gyumri and Vanadzor