Պուտինն Էրդողանին ասել է, թե որ դեպքում կհանդիպի Զելենսկու հետ
International newsՊուտինը մարտի 17-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում թելադրել է Ուկրաինայում հրադադարի հասնելու իր պահանջները։ Այս մասին Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալինը խոսել է Hürriyet թերթին տված հարցազրույցում, գրում է CNN-ը։
Էրդողանն առաջարկել է Զելենսկու և Պուտինի հանդիպումը կազմակերպել Թուրքիայում։ Սակայն Ռուսաստանի Դաշնության ղեկավարը նրան նախանշել է այն պահանջները, «որոնք բանակցություններից առաջ պետք է լուծվեն ղեկավարության մակարդակով»։
Քալինը նշել է առաջին չորս կետերը.
Ուկրաինայի չեզոքությունը, այսինքն՝ ՆԱՏՕ-ի անդամակցության մերժումը:
Զինաթափում և փոխադարձ անվտանգության երաշխիքներ` ավստրիական մոդելի համատեքստում:
«Դենազիֆիկացում», որը Պուտինն անվանել է Ռուսաստանի Դաշնություն լայնամասշտաբ ներխուժման դրդապատճառ:
Ուկրաինայում ռուսաց լեզվի համատարած օգտագործման խոչընդոտների վերացում:
Նրա խոսքով` այստեղ: