Էստոնիայում Ռուսաստանի դեսպանատան շենքի վրայից անհայտ անձինք պոկել են Ռուսաստանի դրոշը
International newsԷստոնիայի Տարտու քաղաքում ՌԴ դեսպանատան գրասենյակի շենքի վրայից անհայտ անձինք պոկել են Ռուսաստանի դրոշը։ Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, հայտնել է Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունը, փոխանցում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
«Մարտի 19-ին կատարվել է հերթական վանդալիզմը՝ Տարտուում դեսպանատան շենքից պոկել են Ռուսաստանի դրոշը։ Ենթադրում ենք, որ մեղավորները կպատժվեն, իսկ Ռուսաստանի Դաշնության պետական դրոշը կվերադարձվի իր տեղը»,- ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։