«Երկրում սննդի հետ կապված խնդիրներ չեն լինի». Ուկրաինայի նախագահի աշխատակազմ
International newsՈւկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Ռոստիսլավ Շուրման խոստացել է, որ Ռուսաստանի հետ պատերազմի պատճառով երկրում պարենային ճգնաժամ չի լինի։ Այս մասին նա հայտարարել է համապետական հեռուստամարաթոնի եթերում։
«Սննդի առումով մենք հիմա ապահովված ենք, քանի որ ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի ձեթի, հիմնական ապրանքների պաշարներն այսօր պահեստներում, վերելակներում բավարար են 3-5 տարվա համար. Ուկրաինան միշտ արտահանել է այս ապրանքի 80%-ը, հետևաբար, մենք անպայման կկերակրենք մեզ»,- ասել է նա։