ԱՄՆ-ը կվերագործարկի աշխարհում առաջին միջուկային սուզանավը
International newsԱՄՆ-ում վերականգնվում է USS Nautilus-ը՝ աշխարհում առաջին միջուկային էներգիայով աշխատող սուզանավը։
USS Nautilus-ը կառուցվել է 1954 թվականին և եղել է աշխարհում առաջին միջուկային էներգիայով աշխատող նավը։ Այս նավը եղել է փորձնական և շարքի մեջ չէր մտնում, այդ թվում՝ ավելորդ աղմուկի պատճառով, ինչը անհնարին էր դարձնում սոնարի օգտագործումը ճանապարհին։ Նավը դուրս է բերվել նավատորմից 1980 թվականին և վերածվել թանգարանի և ուղարկվել Կոնեկտիկուտի հավերժական կայանատեղի:
Այժմ պատմական նավի վերականգնման համար հատկացվել է 36 մլն դոլար։ Այս գումարի դիմաց կմախքը կհղկվի և ներկվի, ինչպես նաև կթարմացվեն վերին տախտակամածները։ Բացի այդ, նախատեսվում է փոխել էլեկտրալարերը և ներքին լուսավորությունը։ Աշխատանքներն արդեն սկսվել են և պետք է տևեն վեց ամիս։