Օր 28. Պատերազմն ու դրա հետևանքները. ինչ է տեղի ունեցել վերջին ժամերին
International newsCNN. ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ակնկալում են, որ Բելառուսը կմիանա Ուկրաինայում ռազմական գործողությանը:
***
Գերմանիային ռուսական գազից հրաժարվելու դեպքում սպառնում է ոչ միայն ցուրտը, այլեւ այլ խնդիրների ալիքը. RT
***
Sharp-ը դադարեցնում է իր ապրանքների առաքումը Ռուսաստան. ТАСС
***
Ուկրաինային մատակարարվող զենքի զգալի մասն ընկնում է ավազակների,ահաբեկիչների և հանցագործների ձեռքը, ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը. РИА новости
***
Բելգրադը երբեք պատժամիջոցներ չի սահմանի եւ չի միանա Ռուսաստանի դեմ արեւմտյան հիստերիային․ Սերբիայի ՆԳ նախարար
***
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Մարիուպոլը համեմատել է Վարշավայի հետ 1944 թվականին, Պուտինին՝ Հիտլերի, իսկ ռուս զինվորականներին՝ էսէսականների հետ։
***
Բելառուսը հայտնել է, որ Կիևը սերտորեն համագործակցում է Լիտվայի հատուկ ծառայությունների հետ Բելառուսի հարցով և տվյալներ փոխանակում ՆԱՏՕ-ի երկրների հետախուզության հետ։
***
Բայդենն այսօր մեկնում է Եվրոպա, որտեղ նա մտադիր է դաշնակիցների հետ քննարկել Ուկրաինայի ներկա իրավիճակը և ընդհանուր քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ, այդ թվում՝ Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցների մասին հայտարարելու վերաբերյալ։
***
ԱՄՆ նախագահի աշխատակազմը պատրաստում է պատժամիջոցների նոր փաթեթ Պետդումայի ավելի քան 300 պատգամավորների դեմ. The Wall Street Journal
***
Շարունակությունն այստեղ