Տրանսպորտային միջոց ձեռք բերելիս առաջնահերթություն տալ էլեկտրոմոբիլներին. վարչապետի հանձնարարականը
Society2022 թվականին 7 հազար, 2023 թվականին 8 հազար էլեկտրոմոբիլ կարող է Հայաստան ներմուծվել մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափով։ Մարտի 24-ին Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Էլեկտրոմոբիլների ներմուծումն ազատվել է ավելացված արժեքի հարկից մինչև 2024 թվականը։ Կարծում եմ, որ բացառիկ հնարավորություն է, որպեսզի այս թրենդը Հայաստանում տեղի ունենա։ Էլեկտրոմոբիլները ապագան են, և բոլորս պետք է տրամադրվենք դրան»,- ընդգծեց Փաշինյանը։
Վարչապետը հանձնարարեց Կառավարության անդամներին տրանսպորտային միջոց ձեռք բերելու հարցում հնարավորինս առաջնահերթություն տալ էլեկտրոմոբիլներին։