Թրամփը դատի է տվել Հիլարի Քլինթոնին
International newsԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայց է ներկայացրել Հիլարի Քլինթոնի եւ Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի դեմ՝ մեղադրելով 2016թ․ նախընտրական արշավի ժամանակ իրեն վնաս հասցնելու եւ վիրավորելու մեջ։
Հայցում նշվում է, որ Քլինթոնը եւ Դեմոկրատական ազգային կոմիտեն կեղծել են Թրամփի քարոզարշավի եւ Ռուսաստանի միջեւ կապը՝ «անհիմն դաշնային հետաքննություն» եւ «ԶԼՄ-ներում աժիոտաժ» առաջացնելով։
«Նրանք միասին աշխատել են՝ ունենալով մեկ շահադիտական նպատակ՝ վիրավորել Դոնալդ Ջ. Թրամփին»,- ասվում է հայցում։
Թրամփի հայցում ասվում է, որ ծրագիրը պետք է ստեղծվեր եւ փոխանցվեր ՀԴԲ-ին, եւ ԶԼՄ-ները հայտնեին Թրամփի նախընտրական քարոզարշավի եւ Ռուսաստանի միջեւ կապերի մասին մի շարք կեղծ տեղեկություններ: