Ի՞նչ է նշանակում ռազմական դրություն Արցախում
SocietyՆաիրի Հոխիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է՝
Ի՞նչ է նշանակում ռազմական դրություն Արցախում․Արցախի նախագահը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել ռազմական դրության պայմաններում սահմանափակումների մասին։ Մեր շատ հայրենակիցներ այս բառերից խուճապի են մատնվել՝ կարծելով, թե Արցախում կրկին լայնածավալ պատերազմ է։
Իրականում ռազմական դրությունը կարող է հայտարարվել նույնիսկ խաղաղ ժամանակ՝ հաշվի առնելով մի շարք ռիսկեր։ Դրա նպատակն է բնակչության շրջանում որոշակի սահմանափակումներ մտցնել՝ երկրի կառավարումը արդյունավետ դարձնելու համար։
Արցախում ռազմական դրությունը գործում է 1992 թվականից։ 2005 թվականից ռազմական դրությունն անժամկետ է գործում Արցախում։
Հաշվի առնելով հայերի մեջ տարածված սովորությունը՝ չոփը գերան դարձնելու առումով, Արցախի կառավարությունը ճիշտ է արել ռազմական դրության մասին հիշեցնելիս։
Սիրելի հայրենակիցներ, Արցախում ռազմական դրություն է, բայց լայնածավալ պատերազմ չկա։ Լարված վիճակ է միայն Խրամորթի մոտ, զորքի որոշ կուտակումներ կան Կարմիր շուկայի մոտակայքում, բայց պատերազմ չկա ու վստահ եմ, չի լինելու։
Շարունակությունն՝ այստեղ