Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց
International newsԱդրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն իր ափսոսանքն է հայտնում Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության 2022 թվականի մարտի 26-ի միակողմանի հայտարարության կապակցությամբ, որը չի համապատասխանում իրականությանը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2020 թվականի նոյեմբերի 10-ի Եռակողմ հայտարարությանը եւ չի խախտել դրա դրույթներից որեւէ մեկը։
«Ցավով նշում ենք, որ սույն հայտարարության 4-րդ կետի համաձայն մինչ այժմ հայկական բանակի մնացորդների եւ հայկական անօրինական զինված կազմավորումների ամբողջական դուրսբերումն Ադրբեջանի տարածքից դեռ ավարտված չէ։ Ուստի Հայտարարության դրույթները խախտողը հենց Հայաստանն է, ոչ թե Ադրբեջանը»,- նշել են նախարարությունից։
«Ռուսաստանի պաշտպանության նախարարության այս հայտարարությունը հակասում է երկկողմ հարաբերությունների բնույթին եւ 2022 թվականի փետրվարի 22-ին երկու երկրների միջեւ ստորագրված Դաշնակցային համագործակցության մասին հռչակագրին»,- ընդգծել է Ադրբեջանի ՊՆ-ն։
Ադրբեջանի տարածքում «Լեռնային Ղարաբաղ» անունով վարչատարածքային միավոր չկա։ Հայտարարության մեջ նշված գյուղի անունը ոչ թե «Փուռուխ» է, այլ «Փառուխ»։
Շարունակությունն՝ այստեղ