Բայդենը հայտարարել է, թե դոլարն արժե 200 ռուբլի
International newsԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով մեկ ամերիկյան դոլարն իբր սկսել է արժենալ 200 ռուբլի։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Նրա խոսքով՝ Արեւմուտքի կողմից «աննախադեպ» պատժամիջոցների արդյունքում ռուսական արժույթը «գրեթե անմիջապես վերածվել է խճաքարի»։
«Ռուսական տնտեսությունը, և դա ճիշտ է, ի դեպ, առաջարկում է մեկ ԱՄՆ դոլար 200 ռուսական ռուբլու դիմաց», - ասել է Բայդենը։
Նա նաև կարծում է, որ պատժամիջոցները «ծծում են» Ռուսաստանի Դաշնության ուժը, երկրի ռազմական ներուժն ուժեղացնելու հնարավորությունը։ Սրա պատասխանատվությունն ընկած է Ռուսաստանի իշխանությունների վրա, շարունակել է ամերիկացի առաջնորդը։
Բացի այդ, նա ենթադրել է, որ Ռուսաստանի տնտեսությունը մոտակա տարիներին կրկնակի կնվազի արեւմտյան պատժամիջոցների պատճառով։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այն շուտով չի ներառվի աշխարհի 20 խոշորագույն տնտեսությունների մեջ։