Լվովի նավթի պահեստը ամբողջությամբ ոչնչացվել է ռուսական հրթիռով
International newsԼվովի նավթի պահեստը, որը ռուսական զինված ուժերը հրթիռակոծել են մարտի 26-ին, ավերվել է: Այս մասին հայտնել են Լվովի շրջանային ռազմական վարչությունից, փոխանցում է Украинская правда-ն:
«Լվովի նավթի պահեստը, որը նախօրեին հրթիռակոծվել էր, ամբողջությամբ ավերված է։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ստորաբաժանումները հրդեհը մարել են ողջ գիշեր»,- նշված է գերատեսչության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ մարտի 26-ին ռուսական զինված ուժերը մի քանի հրթիռային հարված են հասցրել Լվովին։
_______
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։