«Այս ամենը մեկ նպատակ ուներ, որ Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել Գորիս համայնքը». պաշտպան
Politics«Առուշ Առուշանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, նրան ազատազրկելու եւ առհասարակ այս գործով նման արդյունքի հասնելը ընդամենը ուներ մեկ նպատակ, որպեսզի Առուշ Առուշանյանը չկարողանա ղեկավարել իր ղեկավարած, իր հարազատ համայնքը՝ Գորիսը»,-այս մասին, այսօր՝ մարտի 28-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Առուշ Առուշանյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:
«Բոլորը գիտեին, որ Առուշ Առուշանյանն անմեղ է, բոլորը գիտեին, որ Առուշ Առուշանյանը երբեք իր սկզբունքներին դեմ չէր գնա և որևէ տեսակի հանցանք չէր կարող կատարել և այսօր դատարանում բոլորը դրանում համոզվեցին, որ այն ընտրական հանցագործությունները, որոնք վերջինիս մեղսագրվել են, ուղղակի ապօրինի են»,-եզրափակեց Առուշանյանի փաստաբանը:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը հրապարակեց Առուշ Առուշանյանի գործով վճիռը։ Նա դատապարտվեց 6 ամիս 18 օր ազատազրկման, սակայն պատիժը պայմանական չկիրառվեց: Փոխարենը ատարանը վճռեց, որ Առուշ Առուշանյանը չի կարող զբաղեցնել համայնքի ղեկավարի խպաշտոն 5 տարի ժեմկետով: Առուշ Առուշանյանը ազատ արձակվեց դատարանի դահլիճից։