Էրդողանը խոսել է Պուտինի հետ և հրադադարի կոչ արել
International newsԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինին՝ Ուկրաինայում հրադադարի և խաղաղ բնակչության համար մարդասիրական պայմանների բարելավման:
Ըստ Էրդողանի գրասենյակի՝ նախագահները հեռախոսազրույց են ունեցել կիրակի օրը։ Հաջորդ շաբաթ Թուրքիայում տեղի կունենա Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների ուղիղ բանակցությունների հաջորդ փուլը։ Սակայն դրանց անցկացման կոնկրետ ժամի և վայրի մասին դեռևս չի հաղորդվում։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ այս հանդիպումը կհանգեցնի հրադադարի համաձայնագրի և խաղաղության։