Հայաստանի Մ-21 հավաքականի մարզումը Բաչկա Տոպոլայում
SportՖուտբոլի Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականը Սերբիայի Բաչկա Տոպոլա քաղաքում անցկացրել է նախախաղային մարզում։ Ռաֆայել Նազարյանի գլխավորած թիմը պատրաստվում է 2023թ․ Եվրոպայի առաջնության որակավորման փուլի H խմբի 8-րդ տուրի հանդիպմանը։
Սերբիայի եւ Հայաստանի մինչեւ 21 տարեկանների հավաքականների հանդիպումը տեղի կունենա մարտի 29-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։00-ին։
Երեւանում տեղի ունեցած առաջին շրջանի խաղում 4։1 հաշվով հաղթել են սերբերը։
Հայաստանի թիմը 1 հաղթանակից եւ 5 պարտությունից հետո 3 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։ Սերբերը 7 խաղից հետո 8 միավորով երրորդն են։
Հայաստանի Մ-21 հավաքական
Դարպասապահներ
Հարություն Մելքոնյան - ԲԿՄԱ
Արման Ներսեսյան - ԲԿՄԱ
Լյովա Կարապետյան – «Շիրակ»
Պաշտպաններ
Անտոնի Կազարյան - «Պոնֆեռադինա Բ» (Իսպանիա)
Երջանիկ Ղուբասարյան - «Հանզա Լյունեբուրգեր» (Գերմանիա)
Էրիկ Սիմոնյան - ԲԿՄԱ
Արտյոմ Գյուրջյան - ԲԿՄԱ
Արսեն Գալստյան - ԲԿՄԱ
Նարեկ Ալավերդյան - ԲԿՄԱ
Արման Ղազարյան - «Ուրարտու»
Կիսապաշտպաններ
Դարոն Իսկենդերյան - «Լաս Վեգաս Լայթս» (ԱՄՆ)
Արամ Խամոյան - ԲԿՄԱ
Միքայել Միրզոյան - ԲԿՄԱ
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Սերգեյ Մկրտչյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Նորավանք»
Հարձակվողներ
Արմեն Հովհաննիսյան - «Զիմբրու» (Մոլդովա)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Մարտին Գրիգորյան - ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան - «Նոա»