ԱՄՆ-ում մահացել է Հայրենական մեծ պատերազմի հայազգի վետերան Ռոզալյա Ասոյանը
SocietyՄարտի 28-ին ամերիկյան Կանզաս Սիթի քաղաքում 98 տարեկանում կյանքից հեռացել է հայազգի դերասանուհի, Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Ասոյանը։ Կովկասի պաշտանության մասնակիցն ընդամենը մի քանի օրից բոլորելու էր 99-ամյակը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Հյուսթոնում ՌԴ գլխավոր հյուպատոսության տարածած հաղորդագրությանը հղումով։
«Խոր ափսոսանքով տեղեկացանք Կանզաս Սիթիում Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալյա Խրիստոֆորովնա Ասոյանի մահվան մասին։ Հատկապես ցավալի է, որ նա ընդամենը չորս օր չապրեց մինչև իր հաջորդ՝ 99-ամյակի ծննդյան օրը», - ասված է հաղորդագրության մեջ։
Շարունակությունն՝ այստեղ