Հայտնի են դպրոցներում ավարտական քննությունների օրերը
SocietyՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի մարտի 28-ի թիվ 482-Ա/2 հրամանով հաստատվել է 2021-2022 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական, կենտրոնացված ավարտական և պետական ավարտական քննությունների կազմակերպման ու անցկացման կարգը և ժամանակացույցը:
Կարգով սահմանվել է հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանում գիտելիքների ստուգման, 9-րդ դասարանում ավարտական և կենտրոնացված ավարտական և 12-րդ դասարանում պետական ավարտական քննությունների անցկացման գործընթացը: 4-րդ դասարանում գիտելիքների ստուգում կանցկացվի հետևյալ առարկաներից`
«Մայրենի» (գրավոր, թեստ) - 10.06.2022 թ.,
«Մաթեմատիկա» (գրավոր, թեստ) - 13.06.2022 թ.,
Ռուսաց լեզու (բանավոր)՝ ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում,
Մայրենի լեզու և գրականություն (բանավոր)՝ ազգային փոքրամասնությունների դասարանների սովորողների համար - քննաշրջանի ընթացքում:
Գիտելիքների ստուգման առաջադրանքների թեստերը (առնվազն 4 տարբերակ) կազմում են ուսհաստատության մեթոդմիավորումները` ըստ ԳԹԿ-ի մշակած նմուշների: Առաջադրանքների նյութն ընտրվում է ԿԳՄՍ նախարարության երաշխավորած և ուսհաստատությունում գործածվող դասագրքերից:
9-րդ դասարանում քննություններ կանցկացվեն հետևյալ առարկաներից՝
Շարունակությունն՝ այստեղ