Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն. Պավլիկ Մանուկյան
TVԱրցախյան պատերազմներից մենք ոչ մի դասեր չենք քաղել: Այս մասին այսօր` ապրիլի 2-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:
«Ժողովուրդը հասկացել է, բայց մենք 30 տարվա մեջ չենք ունեցել իշխանություն, որը մտածեր այս ժողովրդի, որը սիրել է այս ժողովրդին»,-ասաց նա:
«Ունեցանք մի իշխանություն, որը չարիք է մեզ համար, այն ժամանակ, որ ասում էի գցեք զիբիլի վեդրոն, վերջապես մենք զգում էինք, թե էդ զիբիլը ինչ ունի: Ինչ էր մեր ուզածը, մի հատ ազգային իշխանություն, սենց չարիք չունենայինք, կամ էլ էսօր ծնողների առաջը կփակեն, կգան տղաների շիրիմները կպղծեն իրենց ներկայությամբ: ՄԻնչեւ ներքին աղբը չբուժվի, մարմինը ի զորու չի լինելու արտաքինի դեմ պայքարելու»,-ասաց նա:
Պավլիկ Մանուկյանը նշեց, որ խաղաղության դարաշրջան չի լինելու. «Գրողը գնան իրենց խաղաղության դարաշրջանով, չի լինելու: Երբ պետք է հասկանանք, որ այս ազգի հետ կապ չունի այս իշխանությունը նախկինները եւս»: