51-ամյա կինը հետախուզվել է երեխային չդաստիարակելու և ծեծի համար․ ոստիկանություն
SocietyՈստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին Լենինգրադյան փողոցից բերման են ենթարկել 51-ամյա Լիդա Բ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ (Ծեծը) և 170-րդ (Երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
Լիդա Բ.-ն ներկայացվել է նախաքննական մարմնին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: