Նավթի արտահանումից Իրաքի եկամուտները հասել են վերջին 50 տարվա առավելագույնին
EconomicsՆավթի արտահանումից Իրաքի եկամուտները հասել են 11,07 մլրդ դոլարի՝ վերջին 50 տարվա ընթացքում ամենաբարձր մակարդակին՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակից հետո շուկայում հումքի դեֆիցիտի հետ կապված մտավախությունների պատճառով նավթի գների աճի ֆոնին, գրում է Deutsche Welle-ն։
Երկրի նավթի նախարարությունը հայտնել է, որ անցյալ ամիս Իրաքից նավթի ընդհանուր արտահանումը կազմել է 100 563 999 բարել, իսկ եկամուտները՝ 11,07 մլրդ դոլար, ինչը «1972-ից ստացված ամենախոշոր գումարն է»։
Վերջնական տվյալները, որպես կանոն, շատ չեն տարբերվում նախնականից, նշում է AFP գործակալությունը՝ վկայակոչելով նախարարության ներկայացուցչին։ Փետրվարին օրական 3,3 մլն բարել արտահանումից Իրաքի նավթային եկամուտները հասել են ութ տարվա առավելագույն մակարդակին՝ 8,5 մլրդ դոլարի: Նավթի վաճառքը բերում է երկրի բյուջեի եկամուտների ավելի քան 90 տոկոսը։