Ամբողջ Արցախում երեկվանից գազամատակարարումը վերականգնվել է
SocietyԱմբողջ Արցախում գազամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերությունից։
Ընկերության աշխատակիցը նշեց, որ մատակարարումը վերականգնվել է երեկվանից, իսկ դադարեցվել էր ապրիլի 1-ին ժամը 10։20-ին։
Ապրիլի 2-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացրել էր, որ նույն օրը ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում վնասվել է Գորիս-Կապան-Քաջարան մայրուղային գազատարը՝ 13,5 կմ հատվածում։ «Վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամը 11։10-ից դադարեցվել է Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքների, Գորիսի և Կապանի տարածաշրջանների բնակավայերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը»: Հաջորդ օրը «Գազպրոմ Արմենիա»-ն տեղեկացրել էր, որ գազատարի հատվածի վթարավերականգնման աշխատանքներն ավարտվել են ապրիլի 3-ին։