Աբրահամ․ Հենց այնպես չեմ ասում, որ Մոուրինյոն լավագույն մարզիչն է
Sport«Ռոմա» տեղափոխվելուս պատճառներից մեկը եղել է Ժոզե Մոուրինյոն: Այդ մասին ասել է իտալական ակումբի անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, որը պատմել է պորտուգալացի գլխավոր մարզիչի հետ աշխատանքի մասին։
«Ես՝ երիտասարդ անգլիացի տղա, ցանկանում էի մնալ Անգլիայում։ «Ռոման», «Ատալանտան», այլ իտալական ակումբներ հետաքրքրություն էին ցուցաբերում իմ նկատմամբ, բայց ես ցանկանում էի մնալ Պրեմիեր լիգայում։ Ես ցանկանում էի ինչ-որ բան ապացուցել ինձ, բայց ծնողներս եւ գործակալս ասացին, որ պետք է փորձել սեփական ուժերը նաեւ այլ երկրում։
Բոլորս գիտենք, թե ով է Մոուրինյոն։ Հենց այնպես չեմ ասում, որ նա լավագույն մարզիչն է աշխարհում։ Նա գիտի՝ ինչպես մոտիվացնել, ինչպես երբեմն առանձնահատուկ խաղացող զգալու հնարավորություն տալ։
«Չելսիում» քիչ խաղաժամանակ ստանալուց եւ ծանր մրցաշրջանից հետո ինձ հենց այդպիսի մոտիվացիա էր պետք։ Նա վստահում եւ հավատում է իմ հնարավորություններին»,- Աբրահամի խոսքը մեջբերում է talksport-ը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում 24-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 30 հանդիպման, խփել 15 գոլ։