Միջադեպ Ադրբեջանի և Իրանի սահմանին. սպանվել է ԻԻՀ-ի քաղաքացի
SocietyԻնչպես տեղեկացրել է APA-ն, պետական սահմանապահ ծառայության եւ գլխավոր դատախազության համատեղ տեղեկությունում նշվել է, որ ապրիլի 4-ին, մոտավորապես ժամը 20.45-ին «Հորադիզ» սահմանապահ ջոկատի սահմանապահ ուղեկալի տեղամասում 6 անհայտ զինված մարդիկ շարժվել են Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ՝ խախտելով սահմանն Իրանի Իսլամական Հանրապետության կողմից։ Սահմանախախտները չեն ենթարկվել «Կանգնի՛ր» հրամանին, ուստի սահմանապահ վերակարգը կրակ է բացել եւ վնասազերծել սահմանախախտներից մեկին։ Մյուս 5 սահմանախախտներին հաջողվել է փախչել։ Պարզվել է, որ վնասազերծված սահմանախախտը Իրանի քաղաքացի Բեհնամ Բալային է (ծնվ. 1996թ.), նրա մոտ հայտնաբերվել են Կալաշնիկովի ինքնաձիգ եւ 32 կիլոգրամ 270 գրամ թմրանյութ։
Ավելին՝ այստեղ